Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանվել Փարամազյանն ազատ արձակվեց

Մանվել Փարամազյանն ազատ արձակվեց
Իրավունք
16:19, 18 декабрь 2021
Քաջարանի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մանվել Փարամազյանն ազատ արձակվեց։ Նա դուրս եկավ «Դատապարտյալների հիվանդանոցից», որտեղ նրան դիմավորեցին ծափահարություններով։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով:

Փարամազյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: