Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ Սահմանադրությանը հակասող ճանաչեց ՊՇՌ թեստերի վերաբերյալ նախարարի հրամանը

ՍԴ Սահմանադրությանը հակասող ճանաչեց ՊՇՌ թեստերի վերաբերյալ նախարարի հրամանը
Իրավունք
18:45, 23 декабрь 2021
Սահմանադրական դատարանը հրապարակեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։

Նշենք՝ ըստ նախարարի հրամանի, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Նախարարի հրամանով՝ աշխատողները իրենց միջոցների հաշվին պետք է կատարեին ՊՇՌ հետազոտությունը։ Սահմանադրական դատարանը հրամանի այս կետը ճանաչեց Սահմանադրությանը հակասող։

«Աշխատողները իրենց միջոցներով ՊՇՌ հանձնելու պարտականություն չունեն, որովհետև այն հակասահմանադրական է ճանաչվել։ ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի պայմաններում կանխարգելման լավագույն լուծումը պատվաստումն է»,-նշեց ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը։