Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավարտվել է ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու գործի նախաքննությունը

Ավարտվել է ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու գործի նախաքննությունը
Իրավունք
12:49, 28 декабрь 2021
Գյումրեցի տղամարդը սպառնացել էր ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին՝ ոստիկանության աշխատակիցների այցելելության պատճառով։ Նա հրաժարվել էր տան դուռը բացել, ապա զանգահարել էր իշխանության ներկայացուցիչ հանդիսացող պետին և բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել։  Նրան մեղադրանք էր առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել՝ կալանավորումը: Այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գյումրի քաղաքի 38-ամյա բնակչի կողմից ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:

Մասնավորապես՝ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, համաքաղաքացին երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակչուհու կողմից մատնանշված անձը հանդիսանում է Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված 1983թ.:

ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցներն այցելել են վերջինիս բնակության վայր՝ քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով, սակայն տղամարդը նախ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև զանգահարել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գյումրի քաղաքի 38-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննություն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ: