Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հանդեպ սպանության փորձի գործով մեղադրյալներն արդարացվել են

ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հանդեպ սպանության փորձի գործով մեղադրյալներն արդարացվել են
Իրավունք
18:09, 10 январь 2022
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» նկատմամբ շուրջ 2.5 տարի առաջ իրականացված սպանության գործով արդարացման դատական ակտ է կայացվել։ 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոռ Շահբազյանի նախագահությամբ, հրապարակել է վճիռը, համաձայն որի՝ ամբաստանյալներ Արթուր Մխիթարյանը, Ջեմսիկ Մարտիրոսյանը և Պետրոս Էլբակյանն արդարացվել են՝ սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի և գույքի դիտավորության ոչնչացման դրվագներով։

Ամբաստանյալներից մեկը՝ Ջեմսիկ Մարտիրոսյանը, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը) առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով։ 

Աղբյուր՝ pastinfo.am