Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
Իրավունք
13:50, 10 январь 2022
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց ՊՆ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Հարություն Գրիգորյանի գործով վճիռը։

Դատարանի վճռով՝ Հարություն Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է`մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման մեջ և ազատազրկվեց 5 տարի ժամկետով։ Իսկ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանագործության վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով։ Դատարանը նաև որոշեց մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ։