Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազը պահանջում է արդարացված քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին ազատազրկման դատապարտել. վերաքննիչ բողոք է ներկայացվել. ՀԺ

Դատախազը պահանջում է արդարացված քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին ազատազրկման դատապարտել. վերաքննիչ բողոք է ներկայացվել. ՀԺ
Իրավունք
17:21, 05 июль 2021
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի արդարացման դատավճիռը:

Գործով մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանը Վերաքննիչից պահանջում է բեկանել և փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Արտյոմ Հարությունովին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ դատապարտել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով:

Հիշեցնենք՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ էր կայացրել:

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու մեջ։ Մասնավորապես ըստ մեղադրանքի՝ Կանեւսկոյը իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակելու համար պիտանի ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնաձիգ՝ իր պահեստատուփով, գործարանային արտադրության փամփուշտներ։ Մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանը իր ճառում հիմնավորված էր համարել առաջադրված մեղադրանքը և դատարանին միջնորդել Հարությունովին դատապարտել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։

Աղբյուր՝ armtimes.com