Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեւանում թալանել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ավտոմեքենան

Երեւանում թալանել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ավտոմեքենան
Իրավունք
12:18, 30 март 2021
Shamshyan.com-ի տեղեկություններով, մարտի 27-ի առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Գագիկ Հեբոյանը, որը հայտնել է, որ մարտի 26-ի 20:30-ից մինչեւ մարտի 27-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դռան ապակին կոտրելու եւ շարժիչի ծածկոցը բացելու միջոցով գողացել են Մալյան փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի «ԱԲՍ» համակարգը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին Գ. Հեբոյանը հայտնել է, որ ինքը աշխատում է Կոտաքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի  բաժնի հետաքննության բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում: