Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գողացել են Երևանի 2800-ամյակի այգու բրոնզաձույլ արձաններից մեկը. լուսանկարներ

Գողացել են Երևանի 2800-ամյակի այգու բրոնզաձույլ արձաններից մեկը. լուսանկարներ
Հայաստան
16:53, 15 март 2021
Երեւանում, մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Տիգրան Կ-ն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք գողացել են «Երևանի 2800-ամյակի» անվան այգում տեղադրված Նավակով տղայի բրոնզե արձանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Տիգրան Կ-ն աշխատում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տեսահսկման վերահսկողության բաժնի պետ, գողացված արձանն էլ տեղադրվել էր «Գրանդ Քենդի» ընկերության կողմից։