Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իջևանում 23-ամյա երիտասարդին սպանելու և դիակը այրելու համար ձերբակալվել է Այգեհովիտ բնակավայրի 32-ամյա բնակիչը

Իջևանում 23-ամյա երիտասարդին սպանելու և դիակը այրելու համար ձերբակալվել է Այգեհովիտ բնակավայրի 32-ամյա բնակիչը
Իրավունք
14:30, 24 август 2022
Օգոստոսի 22-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Իջևանի բաժին Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Վազաշենի սկզբնամասում հայտնաբերվել է նույն գյուղի 23-ամյա բնակիչ Սևադա Ղազարյանի այրված դիակը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է երիտասարդի մոխրացած դիակը:

Ոստիկանության Իջևանի բաժնի, ՔՈԳՎ և Տավուշի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 23-ին, ժամը 08.30-ին, Իջևանի բաժին են բերել Այգեհովիտ բնակավայրի 32-ամյա բնակչին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 21.45-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել և սպանել է 23-ամյա երիտասարդին:

32-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ: