Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ դատավորի նկատմամբ այս պայքարը նախաձեռնել է ապօրինի գույքի պաշտպանության ճակատը. Վահագն Ալեքսանյան

«Ինչպես գիտեք, մեր քաղաքական թիմը ընդունել էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, որից հետո ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին ՍԴ՝ պահանջելով օրենքն ամբողջությամբ ճանաչել մեր Սահմանադրությանը հակասող: Բայց այդ օրենքի գործունեության շրջանակներում պահանջվում է համապատասխան անձանցից բռնագանձել 269 անշարժ գույք, 59 շարժական գույք, 62 մլրդ դրամ, 59 ընկերություններում փայաբաժիններ, այդ ամենը ընդհանուր կազմում է, այս պահի դրությամբ ընդամենը, 150 մլրդ դրամ»,- իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ուստի այն, ինչը տեղի է ունենում ՍԴ դատավորի նկատմամբ, նրա խոսքով, այլ բան անվանել չի կարելի, քան պայքար, որը նախաձեռնել է ապօրինի գույքի պաշտպանության ճակատը. «Եվ ես, որպես ԱԺ պատգամավոր, պահանջում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունից այն պատգամավորները, ովքեր անցնում են ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով, հայտնեն շահերի բախման մասին և չմասնակցեն համապատասխան քվեարկությանը»:

Հիշեցնենք, որ այսօր՝  մարտի 22-ին, ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում