Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված 16 անձի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված 16 անձի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը
Իրավունք
12:47, 22 март 2023
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրան փոխկապակցված ևս 16 անձի։

Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին:

Նիստի օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։