Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրական գործընթացները դատական գործընթացների հետ որևէ աղերս չունեն. դատախազն առարկեց, դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Ընտրական գործընթացները դատական գործընթացների հետ որևէ աղերս չունեն. դատախազն առարկեց, դատարանը մերժեց  Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը
Իրավունք
14:37, 11 май 2021
«Իմ պաշտպանյալը՝ նախագահ Քոչարյանը մասնակցելու է ՀՀ նախագահի կողմից նշանակված հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին՝ իրացնելով Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով ամրագրված ընտրվելու իր իրավունքը»,-այսօր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դատական հերթական նիստի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյնաի պաշտպան Արամ Վարդևանյանը։ 

Նա միջնորդեց դատարանին այդ փաստը հաշվի առնելով դատական նիստը հետաձգել և նշանակել արտահերթ ընտրություններից հետո՝ հունիսի 25-ին․ «Ընտրություններին մասնակցող անձինք պետք է ունենան հավասար պայմաններ՝ պատգամավորի թեկնածուն պետք է ունենա նույն հնարավորությունները, ինչպես նույն պատգամավորի թեկնածուները»,-նշեց Վարդևանյանն ու հավելեց, որ այս գործով չկան տուժողներ և հանրյաին շահը՝ ընտրություններին մանսակցելու ավելի գերակա է․ «Ես խնդրում եմ, որ նիստը նշանակվի հունիսի 25-ից հետո։ Դատարանը նաև պետք է հաշվի առնի, որ քարոզարշավներ են լինելու, իսկ Քոչարյանը գլխավորելու է դաշինքի ցուցակը»։   

Նախքան պաշտպան Վարդևանյանի միջնորդությունը՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էր միջնորդել դատարանին՝ հետաձգել նիստը՝ Արմեն Գևորգյանի առողջական խնդիրների պատճառով։ 

Ինչպես նախորդ նիստին,մ այնպես էլ այսօր կրկին Արմեն Գևորգյանը չէր ներկայացել․ Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ իր պաշտպանյալը ամբուլատոր վերահսկողության տակ է և այդ հսկողությունը նշանակված է մոտ մեկ ամիս։ Նա միջնորդեց մայիսի 25-ից ոչ շուտ նշանակել դատական նիստը։  

Մեղադրող դատախազ Պետրոս Պետորսյանը անդրադառնալով Արմեն Գևորգյանի առողջական խնդրի պատճառով դատական նիստը հետաձգելուն՝ նշեց, որ այդ մասով չունի առարկություն, սակայն դատարանը պետք է հաշվի առնի, որ նիստը մայիսի 25-ից ոչ շուտ նշանակելու վերաբերյալ որևէ բժշակական փաստաթուղթ առկա չէ՝ փաստելու, որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս նիստերին մասնակցել։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությանը, դատախազը ընդգծեց, որ երբ Վարդևանյանը շեշետում է հանրային շահն ու նիստը հետաձգելը ընտրական գործընթացներով պայմանավորված՝ այդտեղ առարկությւոն ունի։ Պետրոս Պետրոսյանի խոսքով տուժողների ներկայության առկայությունը՝ դա ոչ թե հանրային, այլ մասնավոր շահ է․ «Արդարադատության շահը դա հանրային գերակա շահ է և չի կարող պայմանավորվել որևէ գործընթացով։ Ավելին՝ ընտրական գործընթացները արդարադատության հետ որևէ աղերս չունեն։ Անձինք ընտրելու և ընտրվելու Սահմանադրական իրավունք ունեն՝ նրանք կարող են լինել և կալանավորված և ձերբակալված և ազատության մեջ, քանի դեռ չկա դատարանի վճիռ, ըստ որի դատապարտված են։ Դրանով իսկ պայմանավորված չի կարող զուգահեռ անցկացվել, որ բոլոր անձինք չեն կարող հավասար իրավունքներ ունենան ընտրական գործընթացներում։ Հետևաբար սա հիմք չունի հետաձգելու դատական նիստը»։   

Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ հաջորդ շաբաթ մասնակցելու է վերապատրաստման դասընթացների՝ արդարադատության ակադեմիայում, հետևաբար մայիսի 25-ից շուտ սույն դատական նիստը չի կարող նշանակվել։ Դատարանն արձանագրեց նաև որ Արամ Վարդևանայնաի կողմից չի ներկայացվել հիմնավոր պատճառաբանություն նիստը արտահերթ ընտրություններից հետո նշանակելու համար։ Հաջոդ  նիստը նշանակվեց մայիսի 25-ին ժամը 12։00։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը մեղադրվում են մի քանի  մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ։