Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը․ ուղիղ

ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը․ ուղիղ
Իրավունք
11:24, 28 апрель 2023
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի նախկին պետ Սերոբ Հարությունյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործի քննությունը:

Դատախազությունը, որպես ապօրինի գույք, պահանջում է բռնագանձել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի 10-րդ շենքի 128.4 քմ մակերեսով բնակարանի, նույն շենքի 2-46 կայանատեղիի և այդ տարածքում գտնվող մեկ այլ՝ 2-32 կայանատեղիի 97,6%-ի, Չեխովի փողոցի 6/1 հասցեում գտնվող անշարժ գույքի 40%-ը:

Դատախազությունը նաև գումարային պահանջ է ներկայացրել: Մասնավորապես, Սերոբ Հարությունյանից պահանջում են բռնագանձել 240 մլն դրամ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օտարումից և օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ նման ծախսերի հանրագումար: