Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջհանգիրյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Ջհանգիրյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին
Պաշտոնական
13:26, 08 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ընդունել են ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին. հայտնում են ԲԴԽ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև իրավական փոխօգնության բնագավառում երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաև դատաիրավական ոլորտում երկու երկրների ներկայացուցիչների միջև խորհրդակցություններ, հանդիպումներ կազմակերպելու հարցին: