Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Արցախում գազի խնդրի առնչությամբ

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Արցախում գազի խնդրի առնչությամբ
Պաշտոնական
16:34, 23 март 2022
Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախում կրկին գազի մատակարարումը դադարեցնելու խնդրի առնչությամբ, կոչ արել թույլ տալ վերսկսել գազամատակարարումը:

ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրել է. «ԵՄ-ն մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման վերստին անջատմամբ: Շտապ անհրաժեշտ է վերականգնել մատակարարումը տեղի տուժած բնակչությանը»։ 

Նա ընդգծել է՝ ԵՄ-ն կոչ է անում իշխանություններին, որոնք վերահսկողություն ունեն, թույլ տալ դա՝ հատկապես ներկայիս եղանակի պայմաններում: