Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են․ գազամատակարարումը շուտով կվերականգնվի

Արցախում գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են․ գազամատակարարումը շուտով կվերականգնվի
Հասարակություն
18:17, 18 март 2022
Վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ,  հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։ 

Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Կրկին հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա:

[Արցախի տեղեկատվական շտաբ]