Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի իշխանությունների ներկայացուցիչները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին

Արցախի իշխանությունների ներկայացուցիչները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին
Պաշտոնական
14:28, 02 апрель 2022
Արցախի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ ապրիլի 2-ին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 2016 թ. ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:
 
Պաշտոնյաներն այցելել են նաև Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների պանթեոն, Արցախի իշխանությունների անունից ծաղիկներ խոնարհել զոհերի շիրիմներին: