Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան
Պաշտոնական
14:07, 30 май 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին՝ Պետականության օրվա առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և խաղաղության ու բարգավաճման բարեմաղթանքներ հղում ձեր երկրին և ժողովրդին։

Հայաստանը մեծապես կարևորում է Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ու խորացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Մեր երկրների միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել ջերմությամբ և երկու ժողովուրդների՝ միմյանց հանդեպ անկեղծ համակրանքով:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով և փոխպայմանավորվածությունների հետևողական իրականացմամբ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել մեր բարեկամ երկրների միջև համագործակցությունը։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։