Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Տիգրան Վանդունցը. Վահրամ Դումանյան․ տեսանյութ

Գործադիրը հաստատել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Տիգրան Վանդունցի ընտրության արդյունքները: Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել մայիսի 30- ին: Այն ընթացել է համալսարանի կանոնադրության և խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցած խորհրդի 20 անդամների ձայների մեծամասնությամբ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով: Տիգրան Վադունցը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել.

«Մեծ պատիվ և վստահություն է գլխավորել ՀՀ հարավային տարածաշրջանի համար կարևոր դեր ու նշանակություն ունեցող բուհը: Կանեմ հնարավորն ի նպաստ Գորիսի պետական համալսարանի զարգացման ու առաջընթացի»: