Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկուստեք ընդգծել ենք իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը․ ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ջեյք Սալիվանի հետ

Երկուստեք ընդգծել ենք իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը․ ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ջեյք Սալիվանի հետ
Պաշտոնական
17:46, 22 декабрь 2022
Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Զրույցի ընթացքում մանրամասներ եմ ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչի շրջանակներում երկուստեք ընդգծել ենք իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը: 

Բարձր ենք գնահատել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան և կարևորել դրա շարունակականությունը: