Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Խաչատրյանը և Արայիկ Հարությունյանն ընդունել են ԱՄՆ առևտրի դեպարտամենտի պատվիրակությանը

Տիգրան Խաչատրյանը և Արայիկ Հարությունյանն ընդունել են ԱՄՆ առևտրի դեպարտամենտի պատվիրակությանը
Պաշտոնական
17:30, 10 апрель 2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում ընդունել են ԱՄՆ առևտրի դեպարտամենտի արտահանման վարչարարության հարցերով փոխքարտուղար Թեա Ռոզման Քենդլերի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: 

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման, փոխգործակցության խթանման հնարավորությունների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: