Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոշում եմ կայացրել մասնակցել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին. Արմեն Այվազյան

Որոշում եմ կայացրել մասնակցել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին. Արմեն Այվազյան
Քաղաքականություն
11:59, 21 июль 2021
Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․

Սիրելի վանաձորցիներ, ուզում եմ տեղեկացնել, որ քաջատեղյակ լինելով Վանաձոր քաղաքի և վանաձորցիների խնդիրներին, ունենալով համապատասխան փորձ և գիտելիք, որոշում եմ կայացրել մասնակցել 2021 թվականին կայանալիք Վանաձորի ՏԻՄ ընտրություններին: Կոչ եմ անում բոլոր մարդկանց, ովքեր սրտացավ են Վանաձորի համար՝ համախմբվել և զարգացնել մեր Վանաձորը: