Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում ՀԿ-ները հակառուսական տրամադրությունների հող են ստեղծում և փորձում Հայաստանի միջոցով տարածաշրջանում առաջ մղել ՆԱՏՕ-ի շահերը. Լավրով

ՀՀ-ում ՀԿ-ները հակառուսական տրամադրությունների հող են ստեղծում և փորձում Հայաստանի միջոցով տարածաշրջանում առաջ մղել ՆԱՏՕ-ի շահերը. Լավրով
Քաղաքականություն
10:51, 12 октябрь 2023
Ռուսաստանը Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերն առաջ մղելու փորձեր է գրանցում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բիշքեկում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

Ինչպես նշել է Լավրովը, հակառուսական տրամադրությունները մեծ չափով արհեստականորեն են առաջ մղվում։

«Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին որքան ոչ կառավարական կազմակերպություններ են ստեղծվել: Նախկինում էլ դրանք այնտեղ քիչ չէին: Այդ կազմակերպությունները չեն ստեղծվել Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով։

Ընդհակառակը, դրանք նպատակ ունեն հակառուսական տրամադրությունների հող ստեղծել և Հայաստանի միջոցով այս տարածաշրջանում առաջ մղել ԱՄՆ-ի, ԵՄ երկրների և ՆԱՏՕ-ի շահերը»,- նշել է Լավրովը։