Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արևմուտքի նպատակն է հակառուսական տրամադրություններով տարածաշրջանում գլոբալ քաոս ստեղծել. Մեր աչքի առաջ Ուկրաինայի օրինակն է». Զախարովան՝ Ռուս-հայկական մեդիաֆորումի մասնակիցներին

«Արևմուտքի նպատակն է հակառուսական տրամադրություններով տարածաշրջանում գլոբալ քաոս ստեղծել. Մեր աչքի առաջ Ուկրաինայի օրինակն է». Զախարովան՝ Ռուս-հայկական մեդիաֆորումի մասնակիցներին
Ռուսաստան
13:33, 08 сентябрь 2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուղերձով դիմել է Հայաստանում առաջին ռուս-հայկական մեդիաֆորումի մասնակիցներին և մասնավորապես «մտահոգություն» արտահայտել Հայաստանում արևմտամետ ուղղվածությամբ մեդիառեսուրսների աճի կապակցությամբ, ինչը, նրա կարծիքով, «նպաստում է տարածաշրջանում Ռուսաստանի վարկաբեկմանը»։ Նա նշել է, որ «հակառուսական արշավը ֆինանսավորվում է արտասահմանից» և ուղղված է Հայաստանում հասարակական տրամադրությունների փոփոխությանը։

«Ցավոք սրտի, Հայաստանում կան նաև տեղեկատվական ռեսուրսներ, որոնք բացահայտ, ներողություն, ցեխ են շպրտում, ոչ թե
քննադատում են, այլ ցեխ են շպրտում փոխգործակցության մեր ընդհանուր միջպետական մեխանիզմների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա։ Ուզում եմ ընդգծել. այս քարոզչությունը ոչ միայն խրախուսվում է, այլև առաջ է մղվում «կոլեկտիվ Արևմուտքի» կողմից առատաձեռնորեն ֆինանսավորվող բազմաթիվ, այսպես կոչված, ՀԿ-ների, «փորձագետների» և դրամաշնորհների միջոցով»: 

Զախարովան եզրափակել է իր հայտարարությունը՝ ասելով, որ «նման արշավի իրական նպատակը Ռուսաստանի և Հայաստանի միջև խզում առաջացելելն է», և հիշեցրել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ որպես օրինակ իրադարձությունների այդպիսի զարգացման. «Ընդ որում, նրանց ընդհանրապես չի մտահոգում տարածաշրջանի ապագան, նրանց վերջնական նպատակը գեղեցիկ խոսքերի քողի տակ եղբայրական ժողովուրդների միջև խզում առաջացնելն է, անվտանգությունն ու կայունությունը խաթարելը միայն մեկ նպատակով՝ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը և գլոբալ քաոս ստեղծել այս տարածաշրջանում: Եվ, իհարկե, այս առումով մեր աչքի առաջ Ուկրաինայի օրինակն է»։