Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են վիդեո ձևաչափով. Զախարովա

Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են վիդեո ձևաչափով. Զախարովա
Քաղաքականություն
22:47, 04 май 2022
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվում են: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին իսպանական ABC պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բելառուսում երեք և Թուրքիայում մեկ դեմ առ դեմ հանդիպումներից հետո բանակցություններն ընթանում են վիդեո ձևաչափով»,- հայտարարել է Զախարովան: Նա նշել է, որ բանակցությունների շրջանակում քննարկվում են Ուկրաինայում իրադրության կարգավորմանը, երկրի չեզոքության հաստատման, ոչ միջուկային ու դաշինքից դուրս կարգավիճակին առնչվող հարցեր:

«Ցավոք, ուկրաինական պատվիրակության դիրքորոշումը չափազանց անկայուն է, իսկ բանակցային գործընթացն ուղեկցվում է Կիևի ու Արևմուտքի ագրեսիվ հռետորաբանությամբ, արևմտյան սպառազինության մատակարարումներով, ինչը չի նպաստում պայմանավորվածությունների հասնելուն»,-հայտարարել է Զախարովան: