Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արեւմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը. Լավրով

Արեւմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը. Լավրով
Քաղաքականություն
17:07, 08 апрель 2022
Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները հեշտ չեն առաջ գնում, բայց Մոսկվան կհասնի բոլոր խնդիրների կատարմանը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Իմ գործընկերով եւ ընկերոջ հետ կիսվել են, թե ռուս-ուկրաինական բանակցությունների կոնտակտներն ինչպես են զարգանում։ Դրանք հեշտ չեն ընթանում, բայց մենք կհասնենք նրան, որպեսզի բոլոր խնդիրները,որոնք դրվել են այդ բանակցությունների առաջ, իրականացվեն»,- ասել է նա։

Նա նաեւ նշել է, որ հակառուսական ալիքի համատեքստում Արեւմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը։

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եռյակի գործունեությանը կամ ապագային, ապա ես չգիտեմ, թե ինչպիսինն է լինելու  նրա հետագա ճակատագիրը, որովհետեւ մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները ռուսաֆոբիայի ալիքի տակ են՝ ձգտելով «չեղարկել  ամեն ինչ, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եռյակը՝ հայտարարելով, որ չեն հաղորդակցվելու մեզ հետ՝ այդ ֆորմատի շրջանակներում»,- ասել է Լավրովը եւ ընդգծել, որ դա նրանց իրավունքն է։

«Եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում  կարգավորման շահերը, եթե պատրաստ են այս պարագայում զոհաբերել հայկական կողմը շահերը, ապա դա իրենց ընտրությունն է»,- ասել է Լավրովը։