Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսել մեկնելու ժամանակ չի գտել Ադրբեջանի նախագահը․ Արարատ Միրզոյան

Բրյուսել մեկնելու ժամանակ չի գտել Ադրբեջանի նախագահը․ Արարատ Միրզոյան
Քաղաքականություն
15:13, 25 октябрь 2023
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկմանը։ Հարցին, թե ո՞վ ժամանակ չի գտել բանակցությունների մեկնել Բրյուսել, ինչի մասին հայտնել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Արարատ Միրզոյանը պատասխանել է.

«Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը։ Հուսամ իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են և առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել։ ՀՀ-ն պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել։ Ինչպես արդեն ասացի, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին»,-ասաց նախարարը։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել նաև Ադրբեջանի նախարարի հետ, երկու օր առաջ՝ Թեհրանում և  Հայաստանը շարունակում է պատրաստ լինել՝ արագ շարունակել խաղաղության գործընթացը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ և իրենց մոտեցումները հայտնի են։

Մանրամասները՝ տեսանյութում