Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել. Միրզոյան

Պաշտոնական
Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել Ադրբեջանից և աշխատում է տեքստի վրա։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկի հետ համատեղ ասուլիսում այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք Մոսկվայում պետք է հանդիպեինք Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված հայկական կողմը հրաժարվեց մասնակցությունից: Սակայն, չնայած դրան, մենք մեր առաջարկները փոխանցեցինք ադրբեջանական կողմին և վերջերս Բաքվից ստացանք նոր առաջարկներ խաղաղության պայմանագրի վերաբերյալ: Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա»,- ասաց Միրզոյանը: