Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի հարցում մենք ձեր դաշնակիցներն ենք, բայց հանձնաժողովը չի լուծում այդ հարցերը. Վլադիմիր Վարդանյան․ Տեսանյութ

Միջազգային լրատվամիջոցների վայնասունի վրա՝ դրական կամ բացասական, ես ուշադրություն չեմ դարձնում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովում ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորման հարցի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նա ընդգծեց. «44-օրյա պատերազմի ժամանակ միջազգային իրավունքը մահացավ առնվազն այս տարածաշրջանում: Արժեքներ ոչնչացվեցին մի պետության կողմից, որը ոչնչով դահճից չէր տարբերվում»:

«Ես շատ լավ հասկանում եմ ձեր ազնիվ մղումները՝ լինել առավել ակտիվ և ընդգրկված Արցախի հարցում: Այդ հարցում մենք ձեր դաշնակիցներն ենք: Այս հանձնաժողովի ստեղծումը, սակայն, այդ հարցերը չի լուծում»,- հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը: