Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ
Քաղաքականություն
15:25, 25 ноябрь 2023
Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարի կողմից: