Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բալասանյան դաշինքն» ու Հանրապետականը Գյումրիում դաշի՞նք են կազմել

«Բալասանյան դաշինքն» ու Հանրապետականը Գյումրիում դաշի՞նք են կազմել
Քաղաքականություն
19:16, 29 декабрь 2023
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Զարթոնք» խմբակցությունները դեմ և ձեռնպահ քվեարկելով տապալեցին քաղաքի 2024-ի բյուջեի ընդունումը։ 

«Քաղաքացիական պայմանագիրը» ավագանու նիստի ընթացքում դժգոհություն հայտնեց բյուջեի ծախսային որոշ ուղղությունների վերաբերյալ։ 2024-ի ավագանու բյուջեին կողմ քվեարկեցին «Բալասանյան» դաշինքն ու ՀՀԿ-ն։ ՔՊ-ն դեմ քվեարկեց դրան, «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունները՝ ձեռնպահ։ 

Ստացվում է, որ «Բալասանյան դաշինքը» փաստացի դաշինք է կազմել Հանրապետական կուսակցության հետ, ու երկուսով միասնական քվեարկելով փորձում են իրենց ուզածն անել։

Ջ․ Պ․