Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդ 5 մլրդ-ի մասին գնա վստահորդիդ հետ խոսիր. Նիկոլ Փաշինյանը՝ Արամ Վարդևանյանին․ Տեսանյութ

«Մեզ մեղադրում են և՛ հող հանձնելու, և՛ չհանձնելու մեջ. չի լինում էդպիսի բան: Բանակցությունների սեղանի շուրջ էլ էստեղ ասել ենք՝ հող հանձնողը դավաճան է, բայց գնացել բանակցել ենք միայն հող հանձնելու մասին: Պետք է կողմնորոշվել»,- ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արամ Վարդևանյանի ակնարկին՝ 5 մլրդ-ի վերաբերյալ, վարչապետն արձագանքեց. «Շատ ճիշտ կանեք, որ էդ միլիարդների մասին ձեր վստահորդի հետ խոսեք, ես կանդրադառնամ վստահորդիդ միլիարդներին: Այ էնտեղ մարդ կա, որ էդ 5 մլրդ-ի մասին կասի, կբացատրի, ցուցմունք կտա, վկայություն կտա»:

Հակադարձելով Արամ Վարդևանյանի այն խոսքին, թե ժողովուրդը չի կարող դատավճիռ կայացնել, Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Բա էդ ինչի էիք 300 հոգով կախաղաններ հանելու որոշումներ կայացնում, բեմադրում: Բա դուք կարաք 3 հոգով որոշում կայացնեք, ժողովուրդը չի՞  կարա 800 հազար հոգով որոշում կայացնի: Ժողովուրդը կարա դատավճիռ կայացնի և կիրագործի էդ դատավճիռը: Էդ ձեր գնդակահարության տեսարանները երբ բեմադրում էիք, էն ժամանակ հիշեիք՝ ժողովուրդը կարա որոշում կայացնի, թե չի կարա»:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը: