Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմից հետո կանգնում էին ու ճակատիս ուղիղ խոսքով ասում. հելիր, իշխանություններին մեղադրիր ու կստանաս համապատասխան ֆինանսական հնարավորություններ. Արծրուն Հովհաննիսյան

Պատերազմից հետո կանգնում էին ու ճակատիս ուղիղ խոսքով ասում. հելիր, իշխանություններին մեղադրիր ու կստանաս համապատասխան ֆինանսական հնարավորություններ. Արծրուն Հովհաննիսյան
Քաղաքականություն
23:14, 27 август 2021
Քաղաքագետ Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ, որից արդեն պարզ է դառնում, թե ինչի համար էին որոշ շրջանակներ ամիսներ ի վեր կեղտոտ արշավ անում էս մարդու դեմ։


«Պատերազմից հետո կանգնում էին ու ճակատիս ուղիղ խոսքով ասում. հելիր, իշխանություններին մեղադրիր ու կստանաս համապատասխան ֆինանսական հնարավորություններ։ Հայտարարիր, որ իշխանությունները ծախել են հողերը ու ասա, որ պատերազմը ի սկզբանե տանուլ տված է եղել, ու դու ոչ մի բանի պրոբլեմ չես ունենա։ Քո մասին, կյանքդ կհոգանք և քեզ կապահովագրենք ամեն ինչով»,- հայտարարեց Հովհաննիսյանը։