Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա իմ անձնական որոշումն է, որի համար տարբեր պատճառներ ունեմ. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում

Սա իմ անձնական որոշումն է, որի համար տարբեր պատճառներ ունեմ. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում
Հայաստան
14:59, 06 апрель 2021
Այսօր հայտնի դարձավ, որ Արծրուն Հովհաննիսյանը, սեփական դիմումի համաձայն, զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից: Նշենք, որ Հովհաննիսյանը պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը, գրում է armtimes-ը։

«Հայկական ժամանակը» ՊՆ-ից դուրս գալու և հետագա անելիքների մասին խոսել է Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Պարոն Հովհաննիսյան, ո՞րն է աշխատանքից ազատվելու պատճառը: Ճի՞շտ են մամուլի այն տեղեկությունները, ըստ որոնց՝ զորացրման պատճառը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ ունեցած անհամաձայնություններ են:

- Ես որևէ մեկի հետ որևէ խնդիր չունեմ: Բանակն իմ տունն ու ընտանիքն է, որին իմ կյանքից քառորդ դար եմ նվիրել: Սա իմ անձնական որոշումն է, որի համար տարբեր պատճառներ ունեմ:

- Որո՞նք են այդ պատճառները, կարո՞ղ եք մանրամասնել:

- Պատճառները եկեք չնշեմ:

- Ի՞նչ գործունեություն եք պատրաստվում ծավալել: Դասախոսական աշխատանքը շարունակելո՞ւ եք: Հնարավո՞ր է այլ պաշտոնում Ձեզ տեսնենք:

- Զբաղվելու եմ իմ սիրած գործով՝ կրթություն, գիտություն և անվտանգությանը մոտիկ հասարակական մասնավոր գործունեությունով, ոչ ավելին: Դասախոսական աշխատանքը շարունակելու եմ:

Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ պատրաստվում եք արտագաղթել, լքել երկիրը:

- Արտագաղթելու միտք չունեմ: Մշտական ապրելու եմ իմ երկրում: Հնարավոր է՝ տարբեր փուլերում գնամ-գամ ինչ-որ հարցերով, բայց ես ապրելու եմ իմ երկրում:

Նշենք, որ 2012-2020 թվականներին Հովհաննիսյանը եղել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ ղեկավարել է «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի մամուլի ասուլիսները: