Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ ԽՎ Հայաստանի դիտորդները ներկա չեն Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին

ՀԱՊԿ ԽՎ Հայաստանի դիտորդները ներկա չեն Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին
Քաղաքականություն
18:26, 24 февраль 2024
 ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի դիտորդները ներկա չեն Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ-Բելառուս»-ի հրապարակումն, այս մասին հայտնել է ՀԱՊԿ ԽՎ-ի համակարգող Ալիշեր Էրբաևը։

«ՀԱՊԿ-ից դիտորդներ ներկա են գրեթե բոլոր երկրներից, բացի Հայաստանից։ Ինչպես գիտեք, ՀԱՊԿ ԽՎ-ն կոլեգիալ մարմին է, և նրանք պետք է ներկա գտնվեին նման հասարակական-քաղաքական միջոցառման, բայց դա նրանց ընտրությունն է»,-ասել է Էրբաևը։

France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։