Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ի դերակատարությունը անհասկանալի է դարձել ոչ միայն մեզ համար, այլև ՀԱՊԿ շատ այլ գործընկերների. Վլադիմիր Վարդանյան

«Մենք չպետք է ինչ-որ հակադրությունների մեջ փորձենք տեսնել ՀՀ անվտանգության դիվերսիֆիկացիայի հարցը»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵՄ-ի հետ հարաբերությունները ջերմացվելու են ՀԱՊԿ-ից դո՞ւրս, թե՞ ՀԱՊԿ-ին զուգահեռ:

Նա նշեց, որ իրավիճակը նախևառաջ պետք է փորձեն հասկանալ ՀԱՊԿ-ում. «ՀԱՊԿ-ի դերակատարությունը անհասկանալի է դարձել ոչ միայն մեզ համար, այլև ՀԱՊԿ շատ այլ գործընկերների»: