Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրվելու դեպքում դուք ձեզ ո՞ր խրամատում եք տեսնելու՝ ձեր խմբակցությա՞ն, թե՞ մեր պաշտպանության. Գագիկ Մելքոնյանը՝ թեկնածուին

«Եթե դուք ընտրվեք հանձնաժողովի նախագահի տեղակալ, ո՞ր խրամատում եք ձեզ տեսնելու՝ ձեր խմբակցությա՞ն խրամատում, թե՞ մեր պաշտպանության»,- Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը:

Ի պատասխան Ղազինյանն ասաց. «Ես գտնվելու եմ ՀՀ ազգային և պետական շահերի պաշտպանության խրամատում: Իմ քաղաքական պայքարը անձնավորված չէ, հիմնված է գաղափարի, արժեքների և տեսլականի վրա: Ես այնքան համարձակություն ունեցա, որ ասացի՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ Արցախը պետք է ներգրավվի բանակցություններին, և ինքը չի կարող Արցախի անունից բանակցել»:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ քաղաքացիների ընդունելության և հանձաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: