Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է հասկանալ՝ ինչ շահեր են այնտեղ փորձելու առաջ տանել. Ալեքսանյանը՝ 3+3 ձևաչափի մասին

Պետք է հնարավորինս լավ պատկերացում կազմել 3+3 ձևաչափի մասին, հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, ինչ նպատակներ են հետապնդվում, ինչ շահեր են այնտեղ փորձելու առաջ տանել: Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն՝ անդրադառնալով Լավրովի և Իրանի ԱԳ նախարարի կողմից քննարկված 3+3 ձևաչափին:

Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ձևաչափը լավ ուսումնասիրելուց հետո նոր հայկական կողմը կարող է սեփական մոտեցումը ձևավորել:
Հարցին՝ հնարավո՞ր է երբևէ այդ ձևաչափը պարտադրվի հայկական կողմին, Վահագն Ալեքսանյանն ասաց.

«Ոչ, մենք պետք է դիտարկենք, հասկանանք այդ ձևաչափի հնարավորությունները, դրա նպատակահարմարությունը: Մենք հիմա ուսումնասիրման փուլում ենք»: