Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստակամություն են հայտնել օգնել Փաշինյան-Ալիև հանդիպման հարցում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստակամություն են հայտնել օգնել Փաշինյան-Ալիև հանդիպման հարցում
Քաղաքականություն
09:45, 09 октябрь 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից, Էնդրյու Շոֆերը ԱՄՆ-ից և Իգոր Խովաևը ՌԴ-ից այսօր` հոկտեմբերի 8-ին, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Նրանք օրերս Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցել է հանդիպումներին։

Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային կազմակերպությունների անարգել մուտքի անհրաժեշտությունն իրենց աշխատանքը կատարելու համար։
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ՄԱԿ-ում ունեցած վերջին հանդիպումից հետո համանախագահները քննարկել են հնարավոր ապաէսկալացմանն ուղղված և մարդասիրական հարցեր, ներառյալ՝ բանտարկվածների, գերիների և տեղահանվածների վերադարձի հարցը։ Նրանք ընգծել են իրենց պատրաստակամությունն աշխատել երկու կողմերի հետ համաձայնության եզրեր գտնելու համար։

Համանախագահները ողջունում են նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարություններն ու պատրաստակամությունը հանդիպել իրար։ Նրանք նաև ցանկություն են հայտնել օգնել այդ հարցում` այցելելով տարածաշրջան և քննարկելով կողմերի հետագա քայլերն այս գործընթացում։