Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկելու ենք՝ հունվարի 2-ը և 7-ը նույնպես ոչ աշխատանքային լինեն. Վարդևանյան

Առաջարկելու ենք՝ հունվարի 2-ը և 7-ը նույնպես ոչ աշխատանքային լինեն. Վարդևանյան
Քաղաքականություն
11:58, 26 октябрь 2021
Այնպես չէ, որ հայ ժողովուրդն աշխատասեր չէ, և պետք է հիմա նրանց նման ազդակ տանք։ Հայ ժողովուրդն առավել քան աշխատասեր է, այլ հարց է, որ պետական և քաղաքական պաշտոնյաները պետք է ավելի շատ աշխատեն։ ԱԺ-ում ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է որոշակի անցումային շրջան նախատեսել։ Մասնավորապես նախարարների, վարչապետի, պատգամավորների, փոխնախարարների համար այս օրենքն անմիջապես թող ուժի մեջ մտնի, բայց ամբողջ հայ հասարակության համար նման հրատապությունը տեղին չէ։

«Մեր խմբակցության կողմից առաջարկություն ենք ներկայացնելու, որ հունվարի 2-ը և 7-ը նույնպես ոչ աշխատանքային լինեն։ ԱԺ աշխատակազմը կարծիք է ներկայացրել ու ասում է, որ այս նախագիծը չի համապատասխանում նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին, բայց Վահան Քերոբյանն այդ հարցին չանդրադարձավ»,-ասաց Արամ Վարդևանյանը։