Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց․ Գեղամ Նազարյանը՝ Վահան Քերոբյանին

«Երբ նախագիծը դրեցիք շրջանառության մեջ ինձ հանդիպող յուրաքանչյուր երրորդ մարդուց մեկը խնդրել է պահանջել է, որ ԱԺ-ում  բարձրացնեմ մի հարց՝ ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց»,- ՀՀ ԱԺ-ում այսօր քննարկվող «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ այս հարցը հիմնական զեկուցող ՀՀ էկոնամիկայի նախարար Վահան Քերոբյանին ուղղեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։   

Նա նաև ասաց, որ նախարարի հիմնավորմամբ այս ամենն արվում է, որ մեր ժողովուրդն աշխատի, բայց նախարարը նկատե՞լ է, որ մեր ժողովուրդը չափից շատ է աշխատում։

«Մեր ժողովուրդն աշխատում է կիրակի օրերին շինհրապարակներում, մեր ժողովուրդն աշխատում է տոնական օրերին խանութներում, հանրախանութներում, մոլերում, մեր ժողովուրդը հանգիստ, որպես այդպիսին չունի։ Եթե համեմատենք եվրոպական երկրների հետ, այնտեղ տարին երկու անգամ արձակուրդ են գնում, զբաղվում են իրենց հանգստով առողջությամբ։ Մեր մոտ 31-ից 7-ը առիթ էր, գոնե մի մասին, ընտանիքով հավաքվելու հանգստանալու, իրար տեսնելու, տոնը նշելու համար»,- հարցրեց Գեղամ Նազարյանը։

Արձագանքելով Վահան Քերոբյանն ասաց, որ հարցի պատասխանը կարճ է՝ իր և իր գործընկերների մտքով է անցել։ Ի հավելումն նախարարն ասաց, որ ինչպես պարզվում է նաև Նազարյանի գործընկերների մտքով է դա վաղուց անցել։

«Արամ Վարդևանյանը նշեց, որ այդ նախագիծը դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությունն է փորձել անցկացնել, ինչ-որ պատճառներով չի ստացվել։ Այնպես չի, որ այստեղ մենք միակն ենք, նաև ձեր գործընկերներն են կարծում, որ սա ճիշտ նախագիծ է»,-ասաց Վահան Քերոբյանը։