Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամանորին զբաղվում ենք որկրամոլությամբ․ դա հակաքրիստոնեական է․ Քերոբյան

Կրճատելով ամանորյա ոչ աշխատանքային օրերը, մարդկանց մեծ մասը տոներին կմնա Հայաստանում ու չի մեկնի արտերկիր: Այս մասին ԱԺ նիստում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք բերել ենք տնտեսական հիմնավորումները, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս գործողության արդյունքում ամբողջ ՀՆԱ-ն, այդ թվում, առևտուրը, էապես կաճեն:

Մեր մոտեցումն է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնել:

Ես հավատացնում եմ՝ բոլոր հաշվարկները արել ենք՝ հյուրանոցներն էլ, ռեստորաններն էլ ավելի շատ են աշխատելու գումար այդ օրերին»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե Սուրբ Ծննդյան տոնը աշխատանքային օր դարձնելը ինչ հետևանքներ կունենա, Քերոբյանը նշեց. «Ամանորի վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ ու դա հակաքրիստոնեական է:

Մենք ավելի շատ լուծում ենք մշակութային ու կրոնական հարցեր՝ դրական իմաստով»: