Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավ լուր աշխատաշուկայից․ Վահան Քերոբյան

Լավ լուր աշխատաշուկայից․ Վահան Քերոբյան
Տնտեսություն
16:15, 22 май 2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ լավ լուր է հայտնել աշխատաշուկայից:

«Աշխատաշուկայի ապրիլյան թվերը ցույց են տալիս, որ մենք ունենք աշխատողների 5,7 %, իսկ հարկման բազայի 20 % աճ 2019 թվականի ապրիլի նկատմամբ։ 2020-ի հետ չեմ էլ համեմատում, լոքդաունի մեջ ենք եղել։
 
Իհարկե, հանգստանալու առիթ չկա, և պետք է սևեռվել աճը, արտադրողականությունը ավելացնելու վրա, որպեսզի կարողանանք մեր առջև եղած մարտահրավերները դիմագրավել»,- գրել է Վահան Քերոբյանը: