Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ
Քաղաքականություն
11:09, 10 ноябрь 2021
1996թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվեցին առաջին տեղական ինքնակառավարման մարմինները:

Սիրելի՛ համայնքապետեր, ավագանու անդամներ, ՏԻՄ-երի ներկայացուցիչներ, 

Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ: 

Պատմական զարգացման 25 տարիների ընթացքում համակարգն ինստիտուցիոնալ զարգացման երկար ճանապարհ է անցել:

Այժմ Հայաստանում զարկ է տրվել տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների չափազանց կարևոր փուլի, որի նպատակը ավելի զարգացած, կայուն, տնտեսապես հզոր ու բարեկարգ համայնքներ ունենալն է. համայնքներ, որտեղ ապրելն էլ ավելի հաճելի կլինի:

Համայնքների միավորման գործընթացն անշեղորեն երաշխավորելու է տեղական ինքնակառավարման անկախությունն ու ՏԻՄ-երի գործունեության ինքնիշխանությունը: Տեղական ժողովրդավարության զարգացմամբ ու պահպանմամբ մենք վստահաբար կարող ենք ստեղծել համայնքներ, որոնք ունակ կլինեն քայլել զարգացման  ռիթմին զուգահեռ:

Կրկին շնորհավորում եմ խորհրդանշական օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ և արգասաբեր աշխատանք ի շահ մեր համայնքների, մեր մարզի ու մեր պետության:

Հարգանքներով՝

Ռազմիկ Պետրոսյան