Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետի 4 տեղակալի փոխարեն՝ 5. Առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի գործառույթները վերապահել տեղակալին. Վաչե Տերտերյան

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Այժմ քննարկվում է «Երևան քաղաքում ՏԻՄ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն առաջարկվում է այդ գործառույթները տեղափոխել Երևանի քաղաքապետի տեղակալի մակարդակ և իրականացնել տեղակալի միջոցով:

 «Հաշվի առնելով աշխատանքների ծավալը և բաշխվածությունը՝ առաջարկել ենք, որ Երևանի պարագայում տեղակալների 4 թիվը փոխարինվի 5-ով»,- նշեց Վաչե Տերտերյանը և հավելեց, որ իրենց կարծիքով՝ լուծման այս տարբերակը ավելի կոմֆորտ պայմաններ կստեղծի մասնակիցների՝ ճարտարապետների, նախագծողների և խնդրին առնչվող այլ անձանց համար: