Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չավուշօղլուն, կոպիտ ասած, հայտարարեց, որ Հայաստանի հետ խոսելու անհրաժեշտությունը կա. Անդրանիկ Քոչարյան

Չավուշօղլուն, կոպիտ ասած, հայտարարեց, որ Հայաստանի հետ խոսելու անհրաժեշտությունը կա. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
12:51, 14 декабрь 2021
«Չավուշօղլուն, կոպիտ ասած, հայտարարեց, որ Հայաստանի հետ խոսելու անհրաժեշտությունը կա, իսկ խոսելու համար երկու կողմից էլ կան նշանակված մարդիկ»,- այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը առ այն, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն:

Իսկ թե հայկական կողմի ներկայացուցիչն ո՞վ կլինի՝ Քոչարյանն ասաց. «Երբ հնչեցվի այդ անձի անունը, լրագրողները հնարավորություն կունենան հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ հենց գործընթացի սկզբում»:

Հարցին՝ հնարավո՞ր է երկու երկրների հարաբերությունները կարգավորվեն Թուրքիայի առաջ քաշած միջանցքի պահանջի բավարարման հաշվին, Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց. «Չկա թուրքական միջանցք, ամեն օր դուք ստանում եք հավաստիացումներ, որ միջանցքի հարց չի քննարկվում»:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկում է լինելու հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթում: