Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պատրաստ ենք նման խոսակցության. վարչապետը՝ Թուրքիայի նախագահի հրապարակային անդրադարձի մասին․ Տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի կառավարության նիստում անդրադարձավ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների հարցին և ասաց. «ՀՀ-ի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը: Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն: Եվ մենք պատրաստ ենք նման խոսակցության»:


Նրա խոսքով՝ դա մեծ հաշվով մեր տարածաշրջանը արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է. «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանը: ԵՄ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան նույնպես շահագրգռված են այս գործընթացով»:

Վարչապետն ընդգծեց, որ խաղաղության հասնելու համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման ջանքեր գործադրել: