Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանությունը դելիմիտացիա է ուզում Ղարաբաղի հարցը Ռուսաստանի գրպանը գցելու համար․ Ռոբերտ Քոչարյան

Իշխանությունը դելիմիտացիա է ուզում Ղարաբաղի հարցը Ռուսաստանի գրպանը գցելու համար․ Ռոբերտ Քոչարյան
Քաղաքականություն
13:20, 27 декабрь 2021
Այս պահին դելիմիտացիայի չգնալը ոչ թե նրա համար է, որ ասենք՝ ընդհանրապես մենք սահման չունենք, այն հետևյալ վտանգներն է իր մեջ կրում՝ դելիմիտացիան նշանակում է, որ ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը հնարավորություն է տալու Ադրեբջանին վերջապես ասել՝ մեզ և Ռուսաստանին, դուք իմ տարածքային ամբողջականությունը ճանաչել եք, ասելու ենք՝ այո։ Եթե ճանաչել եք, ուրեմն Լաչինի միջանցքում դնում եմ մաքսակետ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ի՞նչ ես ասելու։ Ասելու ես՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված չէ։ Ադրբեջանը կասի՝ լավ, կսպասեմ 3․5 տարի, երբ խաղաղապահ զորքերի մանդատի շարունակության հարց պետք է քննարկվի։ Համբերություն կունենամ, կսպասեմ 3․5 տարի։ 3․5 տարի հետո բանակցութունների ժամանակ Ռուսաստանին կասեմ՝ այլևս կարիք չկա, հարցը կարգավորված է, խնդիր չկա, խաղաղապահները կարող են գնալ։ Երկու ամիս բանակցելուց հետո մեկ քայլ հետ ես քաշվում ու ասում՝ միայն մեկ պայմանով։ Այստեղ պետք է իմ պոստը լինի։ Դնելու են այդ պոստը, մի քանի ամիս հանգիստ կանգնելու, դիտելու է, ինչպես Կապանում եղավ, հետո մի օր շլագբաում են դնելու, փակելու են, մաքսակետ են դնելու։ Դելիմիտացիայի վտանգը ոչ թե նրա մեջ է, որ այդ սահմանն այսօր կա, թե չկա, այլ այս սցենարը հնարավոր դարձնելն է», – ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով, այս իշխանությունն ուզում է դելիմիտացիա անել, որ դրանից հետո ասի՝ իսկ ես ի՞նչ կապ ունեմ։ Ղարաբաղի հարցն այլևս իմ հետ կապ չունի, ուզում է գցել ռուսների գրպանը։