Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնացե՛ք Կրասնոդար ու պաշտպանեք Ռուսաստանի շահերը․ Քոչարյանը՝ ռուսական գործակալ

Գնացե՛ք Կրասնոդար ու պաշտպանեք Ռուսաստանի շահերը․ Քոչարյանը՝ ռուսական գործակալ
Քաղաքականություն
18:06, 27 декабрь 2021
Երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տարեվերջյան ասուլիսում ի թիվս այլ հարցերի անդրադարձ  կատարել նաև հայ-ռուսական հարաբերություններին և  իշխանություններին, ըստ էության, մեղադրել հակառուսականության և նույնիսկ Ռուսաստանի դեմ գործողություններ իրականացնելու մեջ։

Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը մասնակցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն Ժողովրդավարութան» համաժողովին, երբ այն ըստ իրեն՝ ուղղված էր Ռուսաստանի դեմ։

Այնուհետև Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ գործող  իշխանությունն ուզում է Ղարաբաղի հարցը «գցել ռուսների գրպանը»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը կատարում է  այն ֆունկցիան, ինչի համար պահվում է Հայաստանում․ «Ստրկամտությունը որոշ շերտի մեջից դուրս չի գալիս, բայց ես ուզում եմ շեշտել, որ մեր անվտանգության, մշակույթի դարավոր նշաձողի սահմանման  առումով չէինք կարող չընդունել ԱՄՆ նախագահ Բայդենի հրավերը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանի դիտարկմամբ՝ ներքին իմաստով մեր այդ մասնակցությունն իհարկե սպառնալիք է գողապետությանը,  իսկ արտաքին իմաստով անվտանգության որոշակի ու ընդգծված երաշխիքներ  է պարունակում․ «Սա նշանակում է, որ Հայաստանն այս ճանապարհով գնում է անկախության ու պետականության ամրապնդում։  Գնացե՛ք Կրասնոդար ու պաշտպանեք Ռուսաստանի շահերը։ Մերը հայացք Երևանից է, իրենցը՝ Մոսկվայից, դրանք տարբեր բաներ են։ Երևի Ռոբերտ Քոչարյանը վատ է զգում, որ Հայաստանը Ալիևի ու Էրդողանի արանքում չէ։ Իսկ մեր վարած քաղաքականությունը  չափազանց ճիշտ է, անհրաժեշտ ու արդյունավետ։ Հայաստանն ունի զարգացման մի շանս՝ դեմոկրատիայի ներքին ու արտաքին գործոնների բարձրացում։ Այժմ Հայաստանն իրենց Նազարբաևի ու Լուկաշենկոյի  կռուգից դուրս է եկել, դա միայն ողջունելի է։ Բայց իրենք  շարունակում են խոսել  այն կորդինատներով, որը Բաքվից է գալիս։ Դա մեր երկիրը չէ»,-եզրափակեց նա։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի խոսքերով՝ Քոչարյանի հայտարարությունները տրամաբանական են  և ևս մեկ անգամ ապացուցում են, թե ինչ կլիներ մեր երկրի հետ, մեր բոլորի հետ, եթե կես տարի առաջ Պուտինին հաջողվեր իր ծրագիրը կյանքի կոչել ու Քոչարյանը վերադառնար իշխանության․ «Դա նշանակում է, որ մենք կդառնայինք Չեռնոռուսիա, Բելառուսի նման մի  ռուսական համակենտրոնացման ճամբար։ Հավանաբար այսօրվա մեր խոսակցությունը ևս տեղի չէր ունենա։ Այնպես որ ես շատ տրամաբանական եմ համարում։ Քոչարյանը և՛ 20-21 տարի առաջ և՛ հիմա մնում է ռուսական գործակալը, որը վաճառում էր մեր երկիրը Ռուսաստանին։ Նա փաստորեն վաճառեց մեր երկիրը ու մենք դիմա դրա տակից նոր-նոր փորձում ենք դուրս գալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  Խզմալյանը։

Աղբյուր՝ 1in.am