Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարը ձերբակալվել է պետական ​​դավաճանության կասկածանքով. ՏԱՍՍ

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարը ձերբակալվել է պետական ​​դավաճանության կասկածանքով. ՏԱՍՍ
Քաղաքականություն / Աշխարհ
11:34, 08 январь 2022
Ղազախստանի հատուկ ծառայությունները պետական դավաճանության կասկածանքով ձերբակալել են հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը․փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս տարվա հունվարի 6-ին Ազգային անվտանգության կոմիտեն նախաքննություն է սկսել պետական դավաճանության դեպքի առթիվ՝ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով։ ԱԱԿ-ի նախկին նախագահ Քարիմ Մասիմովը և մյուսները բերման են ենթարկվել և տեղափոխվել ժամանակավոր պահման վայր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք բնակավայրերում սկիզբ առած բողոքի ակցիաները մի քանի օրվա ընթացքում վերաճել էին անկարգությունների ու հարձակումների պետական մարմինների վրա։

Հազարավոր մարդիկ են տուժել, կան զոհեր: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգնության խնդրանքով դիմել էր  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Խաղաղապահներն արդեն սկսել են իրենց առաջադրանքները կատարել Ղազախստանում։

Ըստ իշխանությունների՝ հունվարի 7-ի դրությամբ  բոլոր մարզերում ընդհանուր առմամբ վերականգնվել է սահմանադրական կարգը, սակայն Ալմաթիում իրավիճակը դեռևս կայուն չէ: